Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է
22.12.2012 | 14:36

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 22-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն:
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։
Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում:
Սելիմի լեռնանցքում՝ թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ